Արթուր Ջավադյանը հրաժարականի դիմում կներկայացնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարման համակարգում ընթացող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաեւ կենտրոնական բանկին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից, եւ մասնագիտական կարծիք կա, որ իր գործի գիտակն է:

Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է երեք ու կես տարի. ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ վեց տարի ժամկետով, միեւնույն անձը երկու անգամից ավել չի կարող այդ պաշտոնում նշանակվել: Ինչեւէ: ՀՀ ԿԲ նախագահի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանո՞վ են իրականությանը համապատասխանում. «Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել»,- պատասխանեց Բերբերյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս