![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մորը սպառնացել են, որ կսպանեն որդուն
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/1946889-40933265-2560-1440.jpg)
Կոլումբիացու ընտանիքում բարդ ժամանակներ են: Կոլումբիացի ֆուտբոլիստի մայրը՝ Մարիա Դել Պիլար Ռուբիոն, հաղորդել է, որ անհայտ մարդիկ սպառնում են Խամեսին և իրենց ընտանիքին: Սկզբում ինչ-որ մեկը վիրավորել է կիսապաշտպանին Թվիթերում, հետո կնոջն ուղարկել են մի տուփի լուսանկար՝ լցված զենքերով և ռազմամթերքով: Ինչպես հաղորդում է Marca-ն, ուղեկցող գրության մեջ ասվում է, որ շատ շուտով Ռոդրիգեսը կմեռնի:
Ավելի ուշ ֆուտբոլիստի մայրը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ իր տանն են մոտենում զինված մարդիկ, ովքեր պատրաստվում են ոչնչացնել այն ամենը, ինչ թանկ է կնոջ համար: Նա զանգահարել է Ոստիկանություն, բայց հանցագործներն այդպես էլ չեն երևացել:
Խամես Ռոդրիգեսը չի խաղացել Պարագվայի հետ (2018թ. Աշխարհի առաջնության որակավորում)՝ վնասվածքի պատճառով:
2016-17թթ. մրցաշրջանում կոլումբիացին «Ռեալում» անցկացրած 7 խաղերում դարձել է 1 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը