Սաաակաշվիլիի կինը շարունակում է պայքարը Վրաստանի խորհրդարանում հայտնվելու համար
Վրաստանի Զուգդիդի շրջանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական թեկնածու, Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը դեռ չի որոշել՝ արդյոք կմասնակցի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, քանի որ նրա որոշ ընտրատեղամասերում ընտրությունները ճանաչվել են անվավեր և տեղի են ունենալու հոկտեմբերի 22-ին:
Լրագրողների հետ զրույցում Սանդրա Ռուլովսը հայտարարել է, որ ինքը խորհրդատվություններ է ստանում բոլորից, այդ թվում՝ ամուսնուց, ինչպես նաև մտադիր է խորհրդատվություններ անցկացնել իր ընտրողների հետ այն զանգվածային ընտրակեղծումների առնչությամբ, որոնք տեղ են գտել Զուգդիդիի ընտրություններում:
Նա հայտարարել է, որ իր և մրցակցի միջև տարբերությունը բավական քիչ է և հույս ունի հաղթել արդեն առաջին փուլում: