Բաժիններ՝

Ռեկորդ. ֆերմերն աճեցրել է աշխարհում ամենածանր դդումը

Բելգիացի ֆերմեր Մատիաս Վիլեմայնը աճեցրել է աշխարհում ամենածանր դդումը՝ 1190 կիլոգրամ քաշով: Ձեռքբերումը հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում: Հսկայական դդումների նոր համաշխարհային ռեկորդը սահմանվել է Լյուդվիգսբուրգում (Գերմանիա) անցկացվող ամենամյա կշռումների ժամանակ։

1190 կիլոգրամ քաշով դդումը դարձել է մրցության հաղթողը: Այն աճեցրած բելգիացի ֆերմերի խոսքով՝ ինքը չէր ենթադրում, որ ռեկորդ կսահմանի: «Ես ինձ հիանալի եմ զգում: Չէի սպասում, որ այն այսքան ծանր է: Դա ցնցող է»,-ասել է Մատիաս Վիլեմայնը:

Լյուդվիգսբուրգում անցկացվող դդումների կշռումների ամենամյա եվրոպական առաջնությանը մասնակցել են ավելի քան 20 երկրների տասնյակ մարդիկ: Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Շվեյցարիայից Բենի Մայերին: 2014 թվականին նրա աճեցրած դդումը կշռել էր 1054 կիլոգրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս