Բաժիններ՝

Ավստրիան հերքում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը։

«Ես վստահ եմ, որ ԵՄ-ին Թուրքիայի ոչ մի անդամակցություն էլ տեղի չի ունենա»,- հայտարարել է քաղաքական գործիչը գերմանական Die Welt թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ դա ոչ միայն իր դիրքորոշումն է։ Նման տեսակետը կիսում են բազմաթիվ եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներ և արտգործնախարարներ։
Կուրցը կոչ է արել այդ հարցում ազնիվ լինել։ Նա բացատրել է, որ «գոյություն ունի մեծ տարբերություն նրանում, թե ինչ է մտածում եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը և ինչ են հրապարակավ հայտարարում»։

Միևնույն ժամանակ, Կուրցը կոչ է արել սերտորեն համագործակցել Անկարայի հետ։ Նրա խոսքով՝ նման համագործակցության նպատակը չպետք է լինի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ն՝ որպես լիիրավ անդամ։

Ավելի կարևոր կարող էր լինել «ինդիվիդուալ գործընկերության» ռեժիմը, որը Բրյուսելի և Անկարայի միջև հարաբերությունների համար առաջարկել էր Ավտրիայի նախկին դաշնային կանցլեր Վոլֆգանգ Շյուսելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս