Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնի շտաբի ղեկավարը ռուս ցանցահեններին մեղադրել է իր էլ. փոստը կոտրելու մեջ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է իր փոստային օգտահաշիվը Gmail ծառայությունում կոտրելու փաստը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նրա խոսքով՝ դա ԱՄՆ-ի դեմ «ռուսական հետախուզության» կիբերհարձակումների ավելի լայն հետաքննության մաս է կազմում։

Պոդեստան լրագրողներին հայտնել է, որ համագործակցում է դաշնային քննիչների հետ, որոնք որոնում են հանցագործներին։

Պոդեստայի խոսքով՝ «պատահականություն չէր» այն, որ իր փոստի նամակները հրապարակվել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց 2005թ. տեսահոլովակը, որտեղ Թրամփը պարծենում է իր սեքսուալ ոտնձգություններով։

Պոդեստան կարծում է, որ Ռուսաստանը կարող էր կազմակերպել ցանցահենային հարձակումները, քանի որ իրեն հարազատ են Թրամփի քաղաքական հայացքները, որոնք ավելի շատ հարում են ռուսական արտաքին քաղաքական կուրսին, քան ամերիկյանին։
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը հերքել է մեղադրանքները՝ դրանք համարելով իրականությանը չհամապատասխանող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս