
Սերժ Սարգսյանը Վիկտոր Դալլաքյանին ազատել է աշխատանքից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վիկտոր Դալլաքյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` ո ր ո շ ու մ ե մ.
Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: