Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպությունը (OECD), հրապարակել է «Ավելի լավ կյանքի պայմաններ» ամենամյա զեկույցը։ 35 անդամ-երկրների վերաբերյալ այս զեկույցը հրապարակվում է 2011թ․-ից, դրանում արտացոլվում են կյանքի 11 ոլորտներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները։
Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանը) հունվարի 29-ին քվեարկել է Կենտրոնական բանկի եւ քրդական ինքնավարության ֆինանսական ինստիտուտների միջեւ տրանզակցիաների վերականգնման օգտին:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) զինված կոալիցիան, որին աջակցում է ԱՄՆ-ը, պնդում է, որ թուրքական անօդաչու է խփել Սիրիայի հյուսիսի Աֆրինի շրջանում:
Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի փոխնախագահ Սայավուշ Հեյդարովը հայտնել է, որ Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղական կրոնական խմբավորումների կազմում մինչ օրս սպանվել է ավելի քան 300 ադրբեջանցի:
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը քիչ առաջ ժամանեց ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Քիչ անց կմեկնարկի նրա հանդիպումը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
«ԱԺ նախագահը, վարչապետը և նախագահի թեկնածուն ունեն մեկ ընդհանուր գիծ՝ 3-ն էլ քաղաքական գործիչներ չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ֆրանսիան ՄԱԿ-ի մեխանիզմները եւ Ժնեւի գործընթացը համարում է Սիրիայում խաղաղ կարգավորման միակ օրինական մեխանիզմը եւ մտադիր չէ որեւէ մասնակցություն ունենալ Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքին, որն այս օրերին անցկացվում է Սոչիում:
«Մինչ այս պահը վերջնական որոշում չկա, թե ով է լինելու ՀՀ վարչապետը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
ՀՀ նախագահի ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին հանդիպում կունենա Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ:
ԵՄ-ն պատասխան միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի նկատմամբ, եթե առեւտրի ոլորտում Վաշինգտոնի սահմանափակիչ միջոցները խանգարեն հանրակցության արտահանմանը:
«ՀՀ-ԵՄ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը լուրջ հանգրվան է ՀՀ-ԵՄ հարաբերություններում»:
«Պետք չէ ընկնել շահարկումների ծուղակը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին է ասել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում իշխանությունների կողմից, հատկապես՝ ՀՀ նախագահի կողմից, մեր կողմից կարող է գնահատվել՝ որպես իր իշխանությունն ապրիլից հետո երկարաձգելու գործընթացի շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Ադրբեջանում հունվարի 29-ի առավոտյան կրկին հաքերային հարձակման է ենթարկվել և ջնջվել ընդդիմադիր Meydan TV-ի ֆեյսբուքյան էջը:
Քրդերի ներկայացուցիչները մասնակցելու են Սիրիական ազգային երկխոսություն կոնգրեսին, որը Սոչիում կանցկացվի հունվարի 29-30-ին:
Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Օսման Բայդեմիրի դեմ:
Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական է եղել շուրջ մեկ տարի. քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում տարածված տեղեկությունը, որ Ռուբեն Թաթուլյանն իր խորհրդականն է եղել:
«Կրակովում մեկ քայլ առաջ է գրանցվել»,- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հանդես գալով 2017թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսով:
Թուրքիայում 311 անձ է ձերբակալվել սիրիական Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության վերաբերյալ սոցկայքերում գրառումներ կատարելու և գործողությանը դեմ արտահայտվելու պատճառով:
«ՀՀ-ն անում է հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը պահպանվի»,- քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նախարար Էդվարդ Նալբանդյանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:
Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունները Սոչիում մեկնարկող Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում կգլխավորեն արտաքին գործերի նախարարների տեղակալները:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ խաղաղ կարգավորում կունենա:
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին կհանդիպի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցը: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ զեկույցում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության հետ համատեղ, շարունակել է ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայլերը։
Երևանի թանգարաններից մեկում մյուս ամսվա սկզբին նախատեսված՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած գրքի թարգմանության շնորհանդեսը չեղարկվել է։
Beechcraft G33 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Լոս-Անջելես քաղաքից ոչ հեռու ձգվող ավտոմայրուղում, տուժածներ չկան:
ՀՀ նախագահ Սերժ սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Օսիկյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից։