«Հնարավոր է՝ ՀՀ նախագահի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննարկել են նաև Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացը». Քաղտեխնոլոգ
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում իշխանությունների կողմից, հատկապես՝ ՀՀ նախագահի կողմից, մեր կողմից կարող է գնահատվել՝ որպես իր իշխանությունն ապրիլից հետո երկարաձգելու գործընթացի շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ հատկապես Ֆրանսիան մեծ նշանակություն ունի ՀՀ իշխանությունների ձևավորման գործընթացի վրա. «Չի բացառվում, որ նախագահի այցը Ֆրանսիա նաև տեղի է ունեցել այդ համատեքստում, և հնարավոր է, որ քննարկել են նաև Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացը: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի կողմից դա քննարկվում է, և ռուսական որոշ գործիչներ իրենց տեսակետները հայտնել են Հայաստանի ապագա վարչապետի թեկնածուի և անձի վերաբերյալ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ, երբ նախագահը գնաց Ֆրանսիա, այնտեղ լրատվամիջոցների միջոցով նման արտահոսք տեղի չունեցավ, իսկ ֆրանսիացիների համար դժվար չէր լինի՝ ինչ-որ քաղաքագետի կամ պատգամավորի իրենց լրատվամիջոցի միջոցով հարցազրույց կազմակերպեին, որը կնշեր, որ գործող նախագահը ցանկալի է ԵՄ-ի համար՝ որպես ՀՀ վարչապետի թեկնածու: Այստեղ կարող ենք ասել, որ դեռևս ոչ բոլոր հարցերն են հստակեցված, և դեռևս ոչ ամբողջովին է հստակեցված ապագա վարչապետի հարցը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: