Արմեն Սարգսյանը սկսում է հանդիպումները քաղաքական ուժերի հետ. նա կհանդիպի ՀՀԿ-ի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին կհանդիպի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ Արմեն Սարգսյանի հանդիպումը տեղի կունենա ժամը 18:00-ին` կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունը Հայաստանում տեղի կունենա մարտի 2-ին: