Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահի ՀՀԿ-ի առաջարկած թեկնածու Արմեն Սարգսյանը հունվարի 29-ին հանդիպում կունենա Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Հանդիպումը տեղի կունենա ժամը 19:30-ին, ՀՅԴ կենտրոնական գրասենյակում»,-  ասաց Վարդանյանը:

Հունվարի 29-ին, ժամը 18:00-ին Արմեն Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում կունենա ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031