Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միլոշ Զեմանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:

«Չեխիան Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և մենք շահագրգռված ենք շարունակաբար ընդլայնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը բոլոր ձևաչափերում՝ հիմնվելով մեր ժողովուրդների բարեկամության և հոգևոր-մշակութային ընդհանրությունների վրա։ Բարձր եմ գնահատում բարեկամ Չեխիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն ընդլայնվող օրակարգին։

Մեծապես կարևորում եմ Ձեր ջերմ վերաբերմունքը հյուրընկալ Չեխիայում բնակվող հայերի նկատմամբ, Հայոց ցեղասպանության հարցում Ձեր անվերապահ գնահատականը և մեր անձնական բարեկամությունը»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031