
Թուրքիայի զինված ուժերում անցկացվում են նոր ձերբակալություններ

Թուրքիայի զինված ուժերում անցկացված հերթական հետախուզական գործողության արդյունքում բերման են ենթարկվել 34 կասկածյալներ, որոնցից 18-ը ձերբակալվել են: Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com լրատվական կայքը:
Հետախուզական գործողությունները անցկացվել են հիմնականում Իզմիրի նահանգում: Ձերբակալված 18 սպաները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, գյուլենականներին սատարելու եւ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպմանը մասնակցություն ունենալու մեջ:
2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները երկրում արտակարգ դրության ռեժիմ են հաստատել: Արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում ամեն օր կատարվում են ձերբակալություններ `հիմնականում գյուլենականության եւ հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեղադրանքներով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նմանօրինակ քաղաքականությամբ ցանկանում է կոտրել իշխանությունների նկատմամբ եղած բոլոր հակազդեցությունները:
Թուրքական բանտերում այս ամիսներին տեղի ունեցած մասսայական ձերբակալությունների արդյունքում 104 տոկոս գերբեռնվածություն է գրանցվել:
Թուրքական քրեակատարողական հիմնարկներում մեծացել է նաեւ ինքնասպանությունների թվաքանակը: