Կարեն Կարապետյանը կհասցնի՞
«Ես տեղյակ չեմ, արդեն 3 օր է՝ հանրապետությունում չեմ, նման ինֆորմացիա չունեմ։ Բայց ՀՀԿ փոխնախագահ ընտրվելու համար նախ՝ պետք է լինել ՀՀԿ անդամ։ Երբ պարոն Կարապետյանը կներկայացնի դիմում, այն ժամանակ կխոսենք»,- 168.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս դիմում չի՞ ներկայացրել ՀՀԿ անդամ դառնալու համար, և արդյոք կհասցնի՞ մինչև համագումար անդամակցել կուսակցությանը, քանի որ համառ լուրեր են շրջանառվում, որ նոյեմբերի 26-ի համագումարի ժամանակ նա դառնալու է ՀՀԿ փոխնախագահ։
Ըստ Է.Շարմազանովի՝ ամեն դեպքում առանցքային դերակատարում ունենալու համար քաղաքական գործիչները պետք է անդամակցեն այս կամ այն կուսակցությանը. «Դա սահմանադրական պարտադիր նորմ չէ, բայց դա տրամաբանական նորմ է, որովհետև սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս անցյալում է անկուսակցական գործիչների ժամանակաշրջանը»։