ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը սենատոր Քըրքին կպարգևատրի Ազատության շքանշանով

ԱՄՆ արևելյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբն Իլինոյսից սենատոր Մարկ Քըրքին կպարգևատրի իր բարձրագույն` հեղինակավոր Ազատության շքանշանով:

Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 3-­ին:

«Մենք հպարտ ենք մեծարելու սենատոր Քըրքին: Ավելի քան 16 տարի է Մարկ Քըրքը եռանդուն կերպով աշխատում է զարգացնելու հայ­ ամերիկյան հարաբերությունների առաջնահերթ ուղղությունները: Նա մեծ ջանքեր է գործադրել ԱՄՆ-­ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, կոչ արել ԱՄՆ կառավարությանը դատապարտել ադրբեջանական ագրեսիան, ինչպես նաև քայլեր գործադրել ապահովելու ԱՄՆ­-ի կողմից կենսական օգնություն Հայաստանին ու Արցախին: Սենատոր Քըրքը ազատության, արդարության և ճշմարտության ջատագով է, ինչը թանկ է նաև ամերիկահայ համայնքի համար»,­- նշել է ԱՄՆ արևելյան տարածաշրջանի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Սթիվեն Մեսրոպյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930