
Դիարբեքիրի դպրոցներում սննդի զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

Դիարբեքիրի Քոջաքյոյ գավառում գտնվող տարրական և միջնակարգ 5 դպրոցում ճաշից հետո շուրջ 200 աշակերտ թունավորում է ստացել: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Աշակերտների մոտ ուտելիքից հետո գլխապտույտ, փորացավ ու սրտխառնոց է սկսվել: Նրանց մի մասն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներն էլ հոսպիտալացվել են տուն գնալուց հետո:
5 դպրոցն էլ սնունդով ապահովում է միևնույն կազմակերպությունը: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել: