Հյուսիսային Կորեային վախեցրել է Թրամփի Twitter-ը
Հյուսիսային Կորեան որոշել է, որ այն պաշտոնապես պատերազմում է Միացյալ Նահանգների հետ եւ պատրաստվում է միջազգային օդային տարածքում ոչնչացնել ցանկացած օդանավ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Սպիտակ տունն այս պատմությունը զարմացրել է: Մամլո քարտուղար Սարա Սանդերսի խոսքով, Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների հայտարարությունն ուղղակի անհեթեթ է.
«Միջազգային տարածքում գտնվող օդանավ ոչնչացնելը ոչ մի երկրին չի թույլատրվում: Միեւնույն ժամանակ, մեր կողմից նպատակը մեկն է՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը»:
Հյուսիսային Կորեայում սակայն Սպիտակ տան հորդորներին չեն հետեւում, փոխարենը հայտարարելով, որ Twitter-ում գրելով, որ Փյենյանի վարչակարգը «այնքան էլ երկար չի գոյատեւի» նախագահ Թրամփը փաստացի Հյուսիսային Կորեային պատերազմ է հայտարարել: Հայտարարությունն էլ արվում է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի մակարդակով.
«Թրամփի կողմից պատերազմի հայտարարման լույսի ներքո, բոլոր տարբերակները սեղանի վրա են»:
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Մքմասթերն ի պատասխան հայտարարել է, որ ԱՄՆ-ը հույս ունի խուսափել պատերազմից, սակայն, «նման պայմաններում միանշանակ բացառել այն հնարավոր չէ»: