Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանն ընդունեց նոր Սահմանադրությունը

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 26-ին կայացած արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է երկրի Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում են անցում կառավարման խորհրդարանական ձեւին:

Ուղղումները հաստատվել են 117 «կողմ» եւ երկու «դեմ» ձայներով։Վրաստանի խորհրդարանն ավելի վաղ ուղղումների փաթեթն ընդունել էր երկու ընթերցմամբ: Ուղղումների փաթեթը մշակվել էր հատուկ ստեղծված Պետական սահմանադրական հանձնաժողովի կողմից:

Սահմանադրության նոր տարբերակը չեն պաշտպանում հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ընդդիմությունը եւ մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք բանակցությունների արդյունքում մշակեցին ուղղումների իրենց տարբերակը եւ այն առաջարկեցին իշխանություններին, սակայն կառավարող թիմում խոստացան Սահմանադրության նոր տարբերակում ուղղումներ մտցնել ավելի ուշ, հաղորել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930