ՀՀԿ-ն նախապատվությունը տալու են երիտասարդներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցությունը կամփոփի եւ կներկայացնի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական թեկնածուներին:

Ինչպես հայտնի է՝ այս օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում տեղի կունենան համայնքների ՏԻՄ ընտրություններ: Ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան թվով 52 համայնքներում, որից 35-ը խոշորացված համայնքներն են:

«Այս ընտրությունները, իհարկե, հետաքրքրություն են ներկայացնում նաեւ խոշորացված համայնքների պարագայում, որտեղ փաստորեն համայնքի ղեկավարի լիազորությունների տարածքն ավելի լայն է լինելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ բացահայտել թեկնածուների անունները, սակայն նշեց, որ նախապատվությունը տալու են երիտասարդներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս