
Կարեն Միրզոյանին նոր պաշտոն կտան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի համար իր չվերանշանակվելը անակնկալ է եղել։ Վերջինս այդ մասին իմացել է կառավարության կազմի հրապարակումից մի քանի օր առաջ միայն:
«Բակո Սահակյանի որոշումը Միրզոյանի սրտով չի եղել, թեև պաշտոնապես ձեւակերպվել է, որ նախարարն ինքն է ընտանեկան պատճառներով դիմում գրել պաշտոնը լքելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով՝ վերջինս կադրերի ռեզերվ չի ուղարկվի, նոր պաշտոն կստանա։
Կարեն Միրզոյանի աշխատանքից դժգոհություն չկա, պարզապես Բակո Սահակյանի կողմից փորձ է արվել այդ պաշտոնին նշանակել իր երբեմնի քննադատներին և այդպիսով ժողովրդավարության ֆոն ստեղծել Արցախում։ Չի բացառվում, որ Կարեն Միրզոյանը նշանակվի Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: