«Ինձ ոչ մեկ չի կարող նկատողություն անել». Արայիկ Գրիգորյան

«Ես չգիտեմ, ես ընդհանրապես չեմ խառնվում Արտաշատի ընտրութուներին: Արարատում էլ ունենք քաղաքապետի ընտրություն, ես Արարատով եմ զբաղված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզից ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ)` անդրադառնալով Արտաշատի քաղաքապետի ընտրություններում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պասիվությանը և անձամբ իր հետաքրքրություններին:

Իր պատգամավորական գործունեության, մասնավորապես` Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած ԱԺ Եվրաինտերգրման հանձնաժողովից դուրս գալու վերաբերյալ, Գրիգորյանը հայտարարեց, թե ինքը չի հեռացել հանձնաժողովից:

Նա վրդովվեց հարցից, թե հեռանալու պատճառը նկատողություն ստանա՞լն է. «Ինձ ոչ մեկ չի կարող նկատողություն անել»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031