«Ավագ որդիս անգամ պատրաստվում է ԱԺ-ին նամակ գրել․բոլորիդ է այդ ճակատագիրը սպասվում». Արմեն Աշոտյան

«Պարոն Փաշինյան, ձեր կայքում գրված է, որ Արմեն Աշոտյանը Գագիկ Ծառուկյանից հետո ամենից շատն է բացակայել նիստերից։ Գրված է, որ ես անպարտաճանաչ եմ։ Ես, իրոք, բացակայել եմ նիստերից, որովհետև սեպտեմբերին 30 օրերից 20-ը ես գործուղումների եմ եղել։ Այդպես եք աշխատում թվերի հետ։ Թվերի հետ աշխատանքն ավելի շատ կուլտուրա է պահանջում»,- այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Փաստորեն, մենք վայելում ենք Արմեն Աշոտյանի կարճաժամկետ աշխատանքային այցը ՀՀ, որովհետև ինքը միշտ կարևոր գործերով արտասահմանում է»,- արձագանքեց  «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Արմեն Աշոտյանն էլ կոչ արեց զերծ մնալ քսենոֆոբիկ հայտարարություններից. «Պարոն Փաշինյան, ավագ որդիս անգամ պատրաստվում է ԱԺ-ին նամակ գրել, որ եթե հոկտեմբերին նույնքան բացակայեմ, որքան սեպտեմբերին, քննարկել իմ հարցը արդեն ընտանեկան խորհրդում։ Ինձ թվում է՝ բոլորիդ է այդ ճակատագիրը սպասվում պարբերաբար։ Ես կոչ կանեմ նման քննարկումների ժամանակ զերծ մնալ քսենոֆոբիկ հայտարարություններից։ Չի կարելի արհամարհանքով խոսել որևէ պետության մասին»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031