Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 18-ին Սոչի կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ի թիվս այլ հարցերի, կքննարկի նաեւ մի շարք հրատապ միջազգային խնդիրներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Պատգամավոր Ժոակիմ (Կիմ) Տոռան պաշտոնապես ստանձնել է Կատալոնիայի կառավարության 131-րդ ղեկավարի պաշտոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է Եվրամիության Մաքսային միությունը լքելու Միացյալ Թագավորության մտադրությունը:
Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
Լոնդոնյան Child & Child փաստաբանական ընկերությունը Ադրբեջանի նախագահի ընտանիքի օֆշորային գործարքների պատճառով կենթարկվի կարգապահական տրիբունալի:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս Տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը:
#ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2018թ-ի մայիսի 17-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի հերթական՝ 44-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել:
Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում Հայաստանից կապիտալի արտահոսք չի եղել:
Առողջապահության նախարարությունում կադրային ջարդ չի լինելու։ Նման հավաստիացում այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արեց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրում հաշվի են առնված Հայաստանի շահերը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 17-ին ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել պաշտպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը եւ եվրոպական ձեռնարկությունները պաշտպանել ԱՄՆ-ի գործողություններից:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին՝ արդյոք համամի՞տ է, որ դատարանի կողմից սաբոտաժ է իրականացվում նոր կառավարության նկատմամբ, ինչպես պնդում են փաստաբանները։
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը մայիսի 16-ին հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով:
«Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե մարզպետի՞ պաշտոնն է ավելի լավ, թե՞ նախարարի։
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է. «15:00-ից դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները»
«Էներգետիկայի նախարարի հետ ես համակուրսեցի եմ, դա չեմ հերքում, բայց նաև նախորդ տարվա հոկտեմբեր ամսից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ և թիմային որոշմամբ նշանակվել եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։ Մամուլում շեշտվեց նաև, որ նախորդներից էներգետիկայի ներկայիս նախարարն ամենաանաչառն է»:
Բոլոր օպարերկրացի քաղաքացիները, ներառյալ զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Թաիլանդի տարածքում, կգրանցվեն թագավորության պաշտպանության նախարարության տվյալների հատուկ պահոցում՝ ազգային անվտանգության մակարդակի բարձրացման նախագծի շրջանակներում:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակում Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ստորագրվել է ժամանակավոր համաձայնագիր, որը տանումէ կողմերի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման:
Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն այս տարի կազմել է 200-300 միլիոն դոլար:
Այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց նաև Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու խնդրի մասին:
Գյումրի համայնքի ավագանու նիստում քննարկվում է քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը:
Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում 6 տարի ժամկետով նշանակվեց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
Եվրասիական տնտեսական միությունը եւ Չինաստանը առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: