Ո՞վ է բարեխոսել նորանշանակ նախարարի համար. «Էներգետիկայի նախարարի հետ ես համակուրսեցի եմ, դա չեմ հերքում»

«Էներգետիկայի նախարարի հետ ես համակուրսեցի եմ, դա չեմ հերքում, բայց նաև նախորդ տարվա հոկտեմբեր ամսից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ և թիմային որոշմամբ նշանակվել եմ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար։ Մամուլում շեշտվեց նաև, որ նախորդներից էներգետիկայի ներկայիս նախարարն ամենաանաչառն է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Աշոտ Հակոբյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, որ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն է բարեխոսել Գագիկ Ծառուկյանի մոտ իր ընկերոջ համար։

Հարցին, թե ինքը նախկինում ՀՔԾ պաշտոնյա է եղել, ի՞նչ պատկերացում ունի ոլորտի մասին, Ա.Հակոբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ նախորդ իմ աշխատանքը, եթե չօգնի, չի կարող վնասել»։

Նորանշանակ նախարարը նշեց, որ ոլորտի խնդիրներն աստիճանաբար ներկայացվում են, մի մասը քննարկման փուլում է, մի մասը դեռևս ծրագրվում է, որ պետք է քննարկվի. ««Հյուսիս-Հարավ» ծրագրին այսօր կամ վաղն եմ ծանոթանալու, 3 օր է՝ աշխատում եմ, ոլորտը մեծ է, և ահռելի մեծ ծրագրեր են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031