Ստեփան Մնացականյանը վերանշանակվեց

Ազգային վիճակագրական ծառայության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Ստեփան Մնացականյանն այսօր կառավարության նիստում 6 տարի ժամկետով նշանակվեց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ: Նշանակվեցին նաև Վիճակագրության պետական խորհրդի 6 անդամները 6 տարի ժամկետով` Գագիկ Անանյան, Գագիկ Գևորգյան, Նելի Բաղդասարյան, Վանուշ Դավթյան, Լիլիթ Պետրոսյան:

«Պետք է շատ լուրջ աշխատենք, որպեսզի պաշտոնական վիճակագրության վստահելիության մակարդակը հանրության շրջանում ավելացնելու համար, որովհետր սա չափազանց կարևոր հարց է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` վիճակագրությունը պետք է դուրս մնա քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, և այս կառավարությունն, ըստ էության, այդ հարցն է լուծելու:

Ս.Մնացականյանի դիտարկմամբ` վիճակագրության հանդեպ անվստահությունը նորմալ է, խնդիրը հասկացված լինելն է:

Ն.Փաշինյանը մի դեպք պատմեց, երբ որևէ երկրի ղեկավարներից մեկն ասել է` «Կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճակագրություն»:

«Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այս տրամաբանությունից: Սա ընդամենը հումոր է»,- նկատեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս