Բաժիններ՝

Թաիլանդում բոլոր օտարերկրացիներին կգրանցեն ՊՆ-ի տվյալների պահոցում, ներառյալ զբոսաշրջիկները

Բոլոր օպարերկրացի քաղաքացիները, ներառյալ զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Թաիլանդի տարածքում, կգրանցվեն թագավորության պաշտպանության նախարարության տվյալների հատուկ պահոցում՝ ազգային անվտանգության մակարդակի բարձրացման նախագծի շրջանակներում: Մայիսի 17-ին այս մասին հայտնել է Bangkok Post թերթը:

Թե նման նորամուծությունն ինչպես կանդրադառնա զբոսաշրջիկների վրա, առայժմ չի ճշտվում: Օտարերկրացի քաղաքացիներն այժմ պարտավոր են իշխանություններին հայտնել բնակության իրենց ընթացիկ հասցեն ոչ միայն երկիր մուտք գործելիս, այլեւ այնտեղ գտնվելու յուրաքանչյուր 90 օրը մեկ:

Հակառակ դեպքում նրանց տուգանային պատժամիջոցներ են սպառնում: Անցյալ տարի Թաիլանդում արձանագրվել է օտարերկրացի զբոսաշրջիկների ռեկորդային թիվ: Թագավորության առողջավայրերն ընդունել են 35,4 միլիոն հանգստացողների, որոնք այստեղ ավելի քան 50 միլիարդ դոլար են թողել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս