
Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Ռուսաստանը կարող է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրում հաշվի են առնված Հայաստանի շահերը: ՀՀ վարչապետն այս մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
«Համաձայնագիրը շատ կարևոր է մեզ համար, և այնտեղ հաշվի են առնված Հայաստանի Հանրապետության բոլոր շահերը»,- ասաց Փաշինյանը:
Հարցին` հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանը խոչընդոտ հանդիսանա այդ համաձայնագրի իրականացմանը, Փաշինյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը նույնպես այդ համաձայնագրի կողմ է` որպես Եվրասիական տնտեսական միության անդամ: Նա բացառեց, որ Ռուսաստանը կարող է որևէ կերպ խոչընդոտ հանդիսանալ: