Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում: Նախագահը հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ և այդ լսարանի առջև հանդես եկել դասախոսությամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «1999թ. ոճրագործությունից շուրջ մեկ տարի առաջ Վանո Սիրադեղյանն անձնական նամակ է ուղարկել Վազգեն Սարգսյանին: Վանոյին ու Վազգենին ճանաչողները գիտեն, որ երկու ընկերները հաճախ են ընտրել շփվելու, հաղորդակցվելու այս ձեւը: Սիրադեղյանը նամակը գրել է միայն իրեն հատուկ գեղարվեստական անզուգական մատուցմամբ, պերճախոսությամբ, ցավով, մտահոգությամբ: Գրվածքի համն ու հոտը չկորցնելու համար` մեջբերենք հանճարեղ գրողի` գրչակից եղբորը հասցեագրված նամակի մի քանի կտորներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի ընտրությունները: Բերդ քաղաքը եւ տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող համայնքի ղեկավարի 4 թեկնածուների թվում է սահմանամերձ Այգեձոր համայնքը 2002 թվականից ղեկավարող, անկուսակցական Սասուն Սաֆարյանը, ով 2014 թվականին դատապարտվել է համագյուղացի կնոջը ծեծելու համար:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ լարվել են վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դաշնակների հարաբերությունները։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՏՄ նիստին Երեւան ժամանած ռուսական պատվիրակությունն առանձնապես գոհ չի հեռացել Հայաստանից։ Պատճառը, ի շարս այլ հարցերի, նաեւ ապրանքաշրջանառությանը վերաբերող թվային տարբերություններն էին, որ առկա էին Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի վիճակագրական տվյալների միջեւ»։
New Yorker շաբաթահանդեսի նոր համարը կթողարկվի շապիկին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով՝ անտառից հայտնվող «վտանգավոր ծաղրածուի» կերպարում:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ավագ դուստրը՝ Այշաթը, իր «Լեռնային մարգարիտ» նոր հավաքածուն ներկայացրել է Մոսկվայի «Զարյադիե» զբոսայգու մեդիակենտրոնում:
Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները վերլուծվում են բացառապես զենքի վաճառքի ու գազի մատակարարման գնի թեմաներով: Ադրբեջանին զենք վաճառելու փաստը հանդգնում են քննադատել անգամ հանրապետականները: Նույնիսկ նրանց համար է «անհասկանալի» մեր ռազմաքաղաքական հիմնական գործընկեր ներկայացող ու ներկայացվող երկրի վարքը:
Սինգապուրցի լուսանկարիչ Արամ Պենը՝ ԿԺԴՀ-ի լանդշաֆտային լուսանկարների շարքի հեղինակը, դարձել է առաջին օտարերկրացին, որին այդ երկրի իշխանությունները թույլատրել են օդից նկարահանել Փենյանը։
Հայաստանը աﬔնաբարձր մակարդակով հայտարարել է, որ ծրագրում է նոյեմբերի Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում ստորագրել Եվրոպական Միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում տիրող փոխհարաբերությունների և Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ 168.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ
«Հայաստանում այն 900 դոլար է, Ռուսաստանում` 500 դոլար, դե արի, տեղական ավիափոխադրող, մրցակցի դրա հետ: Ինքն այնպիսի դեմպինգ է անում, որ այստեղից ոչ միայն չեխական ավիաուղիները, նույնիսկ հայկականը, որ տեղացի են, չեն կարող դիմանալ: Հիմա նույն դեմպինգը Ուկրաինայի վրա է գնում: Պատահական չի, որ շվեյցարական ավիաուղիներից սկսած՝ ինչքան կային, այստեղից դուրս եկան, այսինքն` բաց երկնքի քաղաքականություն հայտարարելուց հետո 7-8 ռուսական ավիաընկերություններ մտան, դեմպինգի քաղաքականությամբ ամեն ինչ սրբեցին, քանի որ մրցակցության մեջ հիմնական դերը վառելիքինն է»:
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանոﬖ անդրադարձել է 2018թ. ապրիլից հետո ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր գործունեությանը:
«Իրականությունն այն է, ինչ մենք ունենք: Այս համաձայնագիրը հաշվի է առնում այն սահմանափակումները, որոնք Հայաստանն ունի՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր, հետևաբար և՝ չնայած այն ներառում է Ասոցացման համաձայնագրից զգալի բովանդակություն, էական առևտրային քաղաքականության էլեմենտներն ազդված են, և ԽՀԱԱԳ-ն այլևս անհնարին է»:
Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ որևէ կապ չունի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևում կայացած հանդիպուﬕց հետո ադրբեջանցի պաշտոնյաների կողﬕց հնչող հայտարարություններին, թե ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:
ՆԱՏՕ-ի ռազմական կոﬕտեի ղեկավար Պետր Պավելը Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու հետևանքների մասին:
Հայաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարﬕնների ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ունի համայնքի ղեկավարի 60 թեկնածու:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2018 թվականի բյուջեի նախագիծը, որը գնահատվում է 4 տրիլիոն դոլար:
Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության անցկացման հարցի քննարկումը արդյունք չի տվել, ավելին` խնդիրն ավելի է խճճվել:
«Հայաստանի հետագա զարգացումը չի լինի դիվերսիֆիկացված և, երբ մի օր կազմակերպչական փոփոխություններ լինեն, կամ ԵԱՏՄ-ն դադարի գոյություն ունենալ, Հայաստանը նորից կհայտնվի այնպիսի տնտեսական տարածքում, որի համար իր տնտեսական կառուցվածքը հարմար չէ»։
Ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը նորվեգական Բարենցբուրգ քաղաքից ոչ հեռու ծոﬖ է ընկել:
Լույս է տեսել «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» աշխատությունը (Դամասկոս, 2017, Դար ալ-Շարկ հրատարակչություն)։ Արաբերեն բնագրից թարգմանության, առաջաբանի և ծանոթագրության հեղինակներն են արաբագետ-պատմաբաններ՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պ․գ․դ․, պրոֆ․Արշակ Փոլադյանը և ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, պ․գ․դ․, պրոֆ․ Լևոն Սարգսյանը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա ընտանիքը որպես պետության ղեկավարներ՝ ապագա չունեն:
Դոնեցկի կենտրոնում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով ﬕ քանի մարդ տուժել է:
Չինաստանը պատրաստ է նոր եւ ավելի ծանրակշիռ ավանդ ներդնել խաղաղության եւ մարդկության զարգացման գործում:
2006 թվականին Համաշխարհային բանկի կողմից առաջին անգամ առաջադրվել էր «միջին եկամտի ծուղակի» հայեցակարգը, որի համաձայն, համապատասխան երկրներում դիտվում է դանդաղ տնտեսական աճ, տնտեսության հետագա դրայվերներ ի հայտ բերելու անհնարինություն, ինչպես նաեւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի դանդաղում:
«Բնականաբար, Հայաստանը շատ-շատ անելիքներ ունի Մերձավոր Արևելքում։ Չնայած դիվանագիտական խողովակներով կատարվող ահռելի աշխատանքին, այնուամենայնիվ, ավելի լայն ու համակողմանի համագործակցություն հաստատելու և սերտացնելու կարիք կա խորհրդարանական, գիտական, հասարակական, մշակութային, լրատվական, գործարար և այլևայլ շրջանակների հետ»։
Քրդական աշխարհազորի ջոկատները դիմագրավել են իրաքյան բանակի գրոհը Մոսուլ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում:
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի արտաքին քաղաքական առաջիկա օրակարգի մասին էր Սաթիկ Սեյրանյանի զրույցը 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ։
«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ծանր է առաջ ընթանում, համապատասխանաբար՝ ուղեկցվելով սադրանքներով, քանի որ բանակցությունների իրական բովանդակությունը չի հրապարակվում»: