Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-31-ը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստին:
Հնդկաստանի հարյուր հազարավոր ընտանիքներ այս օրերին մասնակցում են Չխաթ Փուջե տոնին, որը նվիրված է Արեգակի աստված Սուրիեին:
«Մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում: Դա չի նշանակում, որ մենք պետք է տկար լինենք»:
Ռուսաստանը պաշտոնապես թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված ծավալի սահմաններում:
«Միասին «այո» կոալիցիան եւ «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ:
«Չգիտեմ՝ ում համար է մութ մնացել, ինձ համար ոչ մի մութ բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության մասին՝ ասաց Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին վեհաժողովի պատգամավորներին «ամենախիստ պատժով» է սպառնացել սեռական ոտնձգությունների համար՝ հորդորելով ԵԽ-ի գրասենյակային աշխատողներին՝ անհապաղ խորհրդարանի վարչակազմին իրազեկել ժողովրդական ընտրյալների կողմից անպարկեշտ վարքագծի դեպքերի մասին։
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի իշխանությունների գործողություններն ամենամեծ ծաղրն է համարել դեմոկրատայի նկատմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ստամբուլի ասիական մասում գտնվող Չամլըջա բլուրի վրա կառուցվող հսկայական մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կկառուցվի:
Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ պարզաբանելով մամուլում տարածված ապատեղեկատվությունը:
«Հոկտեմբերի 27-ը մեր պետականության ամենաողբերգական էջերից մեկն է և ՀՀ զարգացումն ակնհայտորեն հետ գցեց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խոսելով 18 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին:
«Հասարակության մեջ, այդուամենայնիվ, մնացել է այն տպավորությունը, որ լիարժեք բացահայտում չի կատարվել: 18 տարի այդ բեռը, այդ դեպքերի հետ կապված ծանր զգացողությունը մեզ ուղեկցում են»,- այսօր ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ լրագրողներին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` նշելով, որ հնարավոր է՝ ինչ-որ մի դրվագ լույս սփռի կատարվածի վրա:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հյատարարությանը, որ եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, միևնույնն է, Հայաստանի զարգացման ուղին չէր փոխվի, Ն.Փաշինյանը դա ուղղակի «ծիծաղելի» որակեց:
«Հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ կամ արտաքին աշխարհից եկած ազդակների հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Իհարկե, ոչ: Դրանք սխալ տեղեկություններ են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը` հերքելով, որ իր հոր՝ Հովիկ Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվել են:
Հայաստանի ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանման զինծառայողները 2017 թվականի ամառային ուսուցման շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում «մենամարտեր» են անցկացրել Հայաստանի լեռներում:
Վրաստան-Թուրքիա սահմանին թուրք սահմանապահները Վրաստանի քաղաքացու պայուսակում 14-ամյա երեխա են գտել: Այս մասին հայտնել է թուրքական «Միլիեթ» պարբերականը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հերքում է շրջանառվող լուրերը, թե Գագիկ Ծառուկյանն իրեն արգելել է խոսել լրատվամիջոցների հետ:
«Իրատես» թերթը գրում է. «Երբ կրակում են պետության վրա, իսկ դա հենց պետության ոչնչացման փորձ էր, երկու տարբերակ կա: Առաջին` իշխանության մեջ կան հակասություններ, և մի խմբավորումը վերացնում է մյուսին` ստանալու համար ամբողջ իշխանությունը։ Երկրորդ` որևէ պետություն է միջամտում` պետական հեղաշրջման փորձ անելով վերացնելու պետության առաջին դեմքերին, որ նրանց փոխարինեն իր քաղաքականությունը վարողները»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին տարբեր առիթներով, բայց ղարաբաղյան հակամարտության թեմային են անդրադարձել Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ ու Ռուսաստանը:
ԱՄՆ-ի վարչակազմն սկսել է իրագործել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին նոր օրենքը, որն ընդունվել է այս տարվա ամռանը, եւ Կոնգրես է ուղարկել պաշտպանության եւ հետախուզության հետ կապված անձանց ցուցակը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական են տվել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը Հարավային Կորեա այցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնը լի է ԿԺԴՀ-ին միջուկային զինաթափման հարկադրելու վճռականությամբ:
Ստամբուլի դատարանի որոշմամբ պայմանական ազատ արձակված իրավապաշտպաններ՝ Գերմանիայի քաղաքացի Պետեր Ֆրանկը Շթոյդները և Շվեդիայի քաղաքացի Ալի Ղարավին հեռացել են Թուրքիայից:
Սահմանված ժամկետում նոյեմբերի 5-ի ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:
ՄԱԿ-ի փորձագետները Սիրիայի իշխանություններին են պատասխանատու համարում 2017 թվականի ապրիլի 4-ին Խան Շեյխունում զարինի օգտագործման համար:
«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է», – «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի իր հայտարարության ընթացքում ազդարարել է Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին: ՄԱԿ-ը Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում.
Մի՛ հավատացեք մամուլում գրվածներին, որովհետեւ մամուլում գրվածները… ինչ-որ մեկի կողմից բան է հորինվում, եւ սկսում են խոսել: Վերջին շրջանում այդ հարցի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտնում է: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների (Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի) հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլեւ կառուցվածքային, որի շրջանակներում կլինեն օպտիմալացումներ։