«Աշխարհը պտտվում է, և ոչ մի բան մի բացառեք». Աղվան Վարդանյան

«Ախ, իմ ցանկությունների մասին որ դուք իմանայի˜ք: Տարբեր ժամանակներում մամուլը գրել է, որ ես դառնալու եմ հանրապետության նախագահ, գրել է, որ դառնալու եմ ոստիկապետ: Մամուլը շատ բան կարող է գրել: Նման հարց իմ հեռու մտքերում էլ չի եղել»,- այսօր ԱԺ ճեպազույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերի մասին, որ 2018-ից հետո նա դառնալու է ՀՀ փոխվարչապետ:

Ըստ նրա` 2018-ի մասին կարելի է խոսել 2018թ.-ից հետո, իսկ դրանից հետո 2019-ն է լինելու:  «Բայց ես ձեզ երաշխավորում եմ` աշխարհը պտտվում է, և ոչ մի բան մի բացառեք»,- նկատեց Ա. Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս