
ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան ԿԺԴՀ-ից պահանջել են ձեռնպահ մնալ սադրանքներից

ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեների ղեկավարները եռակողմ հանդիպում են անցկացրել, որի արդյունքներով՝ համատեղ հայտարարության մեջ ԿԺԴՀ-ից պահանջել են ձեռնպահ մնալ սադրանքներից եւ հրաժարվել զանգվածային բնաջնջման զենքի ստեղծումից:
Ջոզեֆ Դանֆորդի, Շոն Գյոն Դուի եւ Կացուտոսի Կավանոյի հանդիպումը կայացել է Հավայան կղզիներում ամերիկյան զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարության կենտրոնակայանում: Կողմերը կարծիքներ են փոխանակել ԿԺԴՀ-ի կողմից վերջերս իրականացված բալիստիկ հրթիռների արձակումների ու միջուկային փորձարկումների վերաբերյալ եւ պատրաստակամություն հայտնել՝ այդօրինակ գործողություններին պատասխանել միմյանց հետ գործողությունների լիակատար համակարգմամբ: Դանֆորդը հավաստել է Հարավային Կորեային ու Ճապոնիային պաշտպանելու ԱՄՆ-ի հանձնառությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: