Չիմաևը կրել է կարիերայի առաջին պարտությունը և զրկվել UFC-ի չեմպիոնական գոտուց
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում մայիսի 10-ի գիշերը կայացել է խառը մենամարտերի UFC 328 մրցաշարը։ Գլխավոր իրադարձությունը միջին քաշային կարգում ԱՄԷ-ն ներկայացնող Խամզաթ Չիմաևի և ամերիկացի Շոն Սթրիքլենդի միջև տիտղոսային մենամարտն էր։
Հինգ ռաունդ տևած դիմակայությունն ավարտվել է ամերիկացի մարտիկի հաղթանակով։ Մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (48-47, 47-48, 48-47) Շոն Սթրիքլենդը հաղթանակ է տոնել և խլել չեմպիոնական գոտին։ Այս արդյունքով Խամզատ Չիմաևը կրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը։
Այժմ Չիմաևի ակտիվում կա 16 մենամարտ, որոնցից 15-ն ավարտվել է հաղթանակով, իսկ մեկը՝ պարտությամբ։ Սթրիքլենդն իր հաշվին գրանցել է կարիերայի 31-րդ հաղթանակը՝ ունենալով նաև 7 պարտություն։
Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Չիմաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Դրիկուս դյու Պլեսիին՝ նվաճելով չեմպիոնի տիտղոսը, իսկ Սթրիքլենդը նոկաուտի էր ենթարկել Էնթոնի Էռնանդեսին։



