Բաժիններ՝

Իսպանիայի գլխավոր դատախազը հայց է ներկայացրել Կատալոնիայի կառավարության և խորհրդարանի անդամների դեմ

Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան հոկտեմբերի 30-ին հայտարարել է Կատալոնիայի այն քաղաքական գործիչների դեմ հայց ներկայացնելու մասին, որոնք առնչություն ունեն տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման հետ:

Այդ մասին հայտնել են իսպանական ԶԼՄ-ները: Գլխավոր դատախազը պարզաբանել է, որ խոսքը խռովությանը, պետական միջոցները վատնելուն վերաբերող մեղադրանքների մասին է: Նա նշել է երկու հայցերի մասին:

Առաջինը՝ Կատալոնիայի Ժեներալիտետի աշխատանքից հեռացված ղեկավարների նկատմամբ է, այն կքննարկվի Ազգային դատական կոլեգիայի կողմից: Եվս մեկ հայց՝ Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության օգտին քվեարկած անդամների դեմ է եւ պետք է քննարկվի Գերագույն դատարանում: Ընդ որում՝ գլխավոր դատախազությունում խափանման միջոցներ չեն պահանջել այդ գործով ֆիգուրանտների նկատմամբ, ուստի նրանք կկարողանան ազատության մեջ մնալ՝ սպասելով դատական իշխանությունների վճռին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս