Բաժիններ՝

Կատալոնացիների երրորդ մասն է հանդես գալիս Իսպանիայից անկախանալու օգտին

Կատալոնացիների միայն երրորդ մասն է հանդես գալիս Իսպանիայից տարածաշրջանի անկախանալու օգտին: Այդ մասին վկայում է Sigma Dos ընկերության հարցումը, որն անցկացվել է El Mundo հրատարակության համար։

Հարցմանը մասնակցել է 1000 մարդ: Անջատման օգտին արտահայտվել է 33,5 տոկոսը, Իսպանիայի կազմում Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի պահպանման օգտին՝ 58,3 տոկոսը, 8,1 տոկոսը ձեռնպահ է մնացել պատասխանից: Հոկտեմբերի 28-ին Pais հրատարակության ներկայացրած տվյալների համաձայն, որը վկայակոչում է հասարակական կարծիքի ուսումնասիրման Metroscopia կենտրոնի հարցումը, Կատալոնիայի 500 հարցված բնակիչների միայն 29 տոկոսն է պաշտպանում տարածաշրջանի անկախությունը:

El Mundo-ն հոկտեմբերի 29-ին ներկայացրել է Sigma Dos գործակալության հարցման արդյունքները, որոնց համաձայն, կատալոնցիների 42,5 տոկոսը պատրաստ է քվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնք հանդես են գալիս տարածաշրջանի անկախության օգտին. կուսակցությունները, որոնք պաշտպանում են Կատալոնիան Իսպանիայի կազմում պահելը, փոքր-ինչ ավելի մեծ աջակցություն են ստացել՝ 43,4 տոկոս: Տարածաշրջանի 1000 բնակիչների շրջանում հարցումն անցկացվել է հոկտեմբերի 23-ից մինչեւ 26-ն ընկած ժամանաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս