
«Կառավարությունը բավականին համարձակ մոտեցումների է գնացել». Աղվան Վարդանյան

«Ինձ համար վերջին տարիների բյուջեի հիմնական գլխավոր ցուցանիշը եղել է ընթացիկ և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը: Ցավոք, մենք վերջին տարիներին կապիտալ ծախսերի փոքր չափաբաժին էինք ունենում, ընթացիկը կայուն մնում էր: Հաջորդ տարի 100 մլրդ-ով ավելացնելու ենք բյուջեն, և դա գնալու է կապիտալ ծախսերին: Կառավարությունն էլ է խոստովանում, որ այս և եկող տարիները լինելու են կայունացնող տարիներ, որոնք հիմք պետք է ստեղծեն հետագա տարիների աճի համար»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա` կառավարությունը բավականին համարձակ մոտեցումների է գնացել:
Թե ինչո՞ւ թոշակների և աշխատավարձի բարձրացում չի լինելու, Ա. Վարդանյանը նշեց, որ առնվազն 5%-անոց աճ է պետք դրա համար, բայց Հայաստանն այնպիսի ելման դիրքերում է, որ պետք է հիմքեր ստեղծվեն, նոր մտածեն թոշակների բարձրացումների մասին: