
Աշխարհում ամենաերկար էլեկտրամալուխը Դանիան կմիացնի Մեծ Բրիտանիայի հետ

Դանիայի կառավարությունը որոշում է ընդունել դեպի Մեծ Բրիտանիա ձգվող Viking Link հաստատուն հոսանքի մալուխ անցկացնելու վերաբերյալ, որն ամենաերկարը կդառնա աշխարհում: Այդ մասին հայտնել է Դանիայի Էներգետիկայի նախարարությունը: «Էներգետիկայի նախարար Լարս Քրիստիան Լիլեհոլթն այսօր կանաչ լույս է տվել Viking Link Էլեկտրամալուխին, որը կունենա մոտավորապես 750 կիլոմետր երկարություն, եւ որի արժեքը գնահատվում է 11 մլրդ կրոն: Viking Link-ը կդառնա աշխարհում ամենաերկար էլեկտրամալուխը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պլանների համաձայն, մալուխը սկիզբ կառնի Հարավային Յուտլանդիայի Վեյեն քաղաքից, իսկ նրա վերջնական կետը կդառնա այն շրջանը, որը գտնվում է Լոնդոնից 170 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Viking Link-ի մեծ մասը կանցնի Հյուսիսային ծովի հատակով:
Դանիայի էներգետիկայի նախարարությունում պարզաբանում են, որ նախագծի նպատակը ԷլեկտրաԷներգիայի հուսալի աղբյուրներ ստեղծելու ձգտումն Է եւ միաժամանակ երկրների միջեւ էլեկտրաէներգիայի առեւտրի հնարավորության ընդլայնումը: Շինարարությունը կսկսվի 2019 թվականին եւ այն պլանավորում են ավարտել 2022 թվականին: Միացման թողունակությունը կկազմի 1400 մեգավատ, ինչը համարժեք Է Դանիայում ԷլեկտրաԷներգիայի միջին սպառման ավելի քան մեկ երրորդին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: