Բաժիններ՝

Իրանը սեփական արտադրության ռադիոտեղորոշման համակարգ է ծավալել

Իրանն սկսել է շահագործել սեփական արտադրության Afagh («Հորիզոն») ռադիոտեղորոշման համակարգը: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը: Նրա տվյալներով՝ ռադիոտեղորոշման համակարգը ներկայացվել է հոկտեմբերի 30-ին:

Այն մշակվել ու արտադրվել է իրանցի ռազմական փորձագետների կողմից: Արարողությանը ներկա է եղել երկրի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին: Նա նշել է, որ ռադիոտեղորոշման համակարգը կարող է նավերը վերահսկել մինչեւ 200 կմ հեռավորության վրա: Նախարարի խոսքով՝ համակարգը նաեւ կարող է հսկել օդային թիրախներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս