Բաժիններ՝

Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը կարող է անցկացվել Սոչիում

Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը, կարող է անցկացվել Սոչիում նոյեմբերի կեսերին, դրան կարող է մասնակցել ավելի քան հազար մարդ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է մի աղբյուր:

«Սիրիայի ժողովրդի կոնգրեսը, հնարավոր է, անցկացվի Սոչիում, այս հարցն այժմ քննարկվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ կոնգրեսի անցկացման նախնական ժամկետները նոյեմբերի կեսերն են: «Նախատեսվում է 1000-1300 մարդու մասնակցություն, ընդ որում՝ նրանք լինելու են ինչպես Սիրիայի կառավարական եւ կառավարամետ ուժերի, այնպես էլ ամենատարբեր ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչները»,-նշել է աղբյուրը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի ժողովուրդների կոնգրեսի ստեղծման գաղափարի մասին: ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարող է կարեւոր քայլ դառնալ քաղաքական կարգավորման ճանապարհին, հնարավոր է նաեւ երկրի նոր սահմանադրության նախապատրաստումը: Ենթադրվում է, որ Կոնգրեսին կմասնակցեն Սիրիայի բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերը, կառավարությունը եւ ընդդիմությունը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս