Բաժիններ՝

Կատալոնիայի Ժեներալիտետի՝ Մադրիդի կողմից հեռացված անդամները եկել են աշխատանքի

Կատալոնիայի Ժեներալիտետի (գործադիր իշխանություն) առանձին անդամներ, որոնք ավելի վաղ աշխատանքից հեռացվել էին Իսպանիայի կառավարության կողմից, հոկտեմբերի 30-ին եկել են իրենց աշխատատեղեր եւ Համացանցում զետեղել դա հաստատող լուսանկարներ:

Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտնել են իսպանական ԶԼՄ-ները: Այսպես, տարածքների եւ կայուն զարգացման նախարար Ժոզեպ Ռույը Twitter-ում լուսանկար է զետեղել, որում նա նստած է իր աշխատասեղանի առջեւ: Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլոս Պուչդեմնը Instagram-ում լուսանկար է հրապարակել Ժեներալիտետի պալատից՝ դրան կցելով «Բարի օր» գրությունը:

Կատալոնիայի գյուղատնտեսության դեպարտամենտի գլխավոր քարտուղար Դավիդ Մասկորտը նույնպես իր աշխատատեղի լուսանկարն է զետեղել է Twitter-ում: Նաեւ լրագրողները լուսանկարել են Կատալոնիայի տարբեր դեպարտամենտների մի քանի անդամների, որոնք դուրսուներս են անում կառավարական շենքերից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս