Բաժիններ՝

Իսպանիայի նախարարները մտադիր են նվազագույն չափով միջամտել Կատալոնիայի կառավարմանը

Իսպանիայի կառավարության անդամները, որոնք վարչապետ Մաիրանո Ռախոյի կարգադրությամբ ձեռնամուխ են եղել Կատալոնիայի կառավարմանը, չեն պլանավորում փոփոխություններ մտցնել Կատալոնիայի գործադիր իշխանության մարմիններում գոյություն ունեցող հիերարխիայում: Այդ մասին գրել է El Pais թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:

Ռախոյն իր կառավարության անդամներին հորդորել է ապահովել Կատալոնիայի գերատեսչությունների կողմից իրենց հիմնական պարտականությունների բնականոն կատարումն ընդհուպ մինչեւ տեղական ընտրությունները, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 21-ին:

Ըստ որում, հաշվի առնելով, որ Կատալոնիայի ժեներալիտետի (գործադիր իշխանության) 11 հիմնական կառույցների ղեկավարները Մադրիդի կողմից հեռացված են աշխատանքից, Իսպանիայի նախարարները նախ եւ առաջ մտադիր են կապվել հիերարխիայի մեջ հաջորդ ղեկավարների հետ, որպեսզի համոզվեն, որ նրանք պատրաստ են համատեղ աշխատանքին:

«Չկան այն բանի տվյալներ, որ կենտրոնական կարավարության անդամները պատրաստվում են հիմնավորվել Կատալոնիայում: Աղբյուրների խոսքով՝ նրանք պատրաստվում են Կատալոնիա այցելել սոսկ անհետաձգելի դեպքերում եւ դա կանեն առավելագույնս նրբանկատորեն»,- գրում է թերթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս