Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կհանձնվի շահագործման
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը հոկտեմբերի 30-ից պաշտոնապես շահագործման կհանձնվի: Երկաթգծի շահագործման մեկնարկի արարողությանը մասնակցելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի մեկնարկը տվել էին 2007 թվականին: Ակնկալվում էր, որ այն պետք է շահագործման հանձնվեր 2012 թվականին, սակայն այն հնարավոր եղավ ավարտին հասցնել միայն 2017 թվականին:
Նախագծի շրջանակում կառուցվել է Կարս-Ախալքալաքը երկաթուղային գիծը, որի երկարությունը 105 կմ է:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ընդհանուր երկաթգծի շինարարությանը հատկացրել է 640,3 մլն ԱՄՆ դոլար: