Մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք․ երբ գա պահը, Հայաստանը ընտրություն կկատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև․ Արարատ Միրզոյանը՝ Պուտինի հայտարարությունների մասին

Մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, հասկանալիորեն կկատարենք: Այս մասին News.am-ին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Պուտինի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ դեպի ԵՄ։

«Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հասկանալիորեն կկատարենք։ Այսօր մայիսի 10-ն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք։ Դա ուժի մեջ է»,-ասել է Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031