
Ծեծկռտուք՝ Բելգիայի թուրքերի և քրդերի միջև

Բելգիայի Անտվերպեն քաղաքի թաղամասերից մեկում բախում է տեղի ունեցել տեղի թուրքերի և քրդերի միջև: Ըստ թուրքական «Hürriyet» թերթի կայքի՝ բախման ժամանակ վիրավորվել է 4 մարդ, որից մեկը ոստիկան է: Ազգությամբ 40 թուրք բերման են ենթարկվել և հարցաքննվել:
«Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը հաղորդում է, որ բախման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ քրդերը ցույց էին կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:
Դեպքի հետ կապված հայտարարություն է արել Անտվերպենի քաղաքի քաղաքապետը: Վերջինս մասնավորապես ասել է.
«Դատապարտում եմ այն փաստը, որ օտար երկրի խնդրի պատճառով մեր երկրում նման դեպք է պատահում: Այս դեպքերի պատճառով մեր քաղաքի անվտանգությունը և կայությունրը վտանգի տակ է»:
Հաշվի առնելով տեղ ունեցած, քաղաքապետարանը Անտվերպենում արգելել է խմբակային զբոսանքները: