ԱՄՆ-ում ավելի քան 900 հազար մարդ առանց էլեկտրականության է մնացել եղանակի պատճառով
ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում տեղատարափների եւ սաստիկ քամու պատճառով առանց էլեկտրականության մնացած մարդկանց թիվն ավելացել է մինչեւ 930 հազար: Այդ մասինհայտնել է NBC Boston հեռուստաալիքը:
Մասաչուսեթսի նահանգում անբարենպաստ եղանակի պատճառով էլեկտրաէներգիայից զրկվել է ավելի քան 269 հազար մարդ, Ռոդ-Այլենդում՝ ավելի քան 144 հազար եւ Քոննեքթիքութի նահանգում՝ ավելի քան 152 հազար մարդ՝: Մոտավորապես 231 հազար սպառողներ էլեկտրամատակարարման համակարգից անջատվել են Նյու Հեմփշիրի նահանգում, 95 հազարը՝ Մենի նահանգում, 41 հազարը՝ Վերմոնթի նահանգում:
Փոթորկալից քամով ուղեկցվող տեղատարափները հոկտեմբերի 29-ին մոլեգնել են ԱՄՆ-ի արեւելյան ափին: Փոթորկահույզ քամին տապալում է ծառերը, առանձին շրջաններում քամու արագությունը հասնում է ժամում 60 մղոնի (ժամում մոտավորապես 96 կիլոմետր): Սպասվում է, որ չհանդարտվող քամու պատճառով էլեկտրաէներգիայի անջատումները կարող են շարունակվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: