«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով:
Բրիտանական ընտանիքները տարեկան միջին հաշվով 404 ֆունտ (534 դոլար) են կորցնում Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը հանրաքվեի (Brexit) անցկացումից հետո:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցելության կապակցությամբ:
Առաջիկայում Ռուսաստանի ներդրողներին կներկայացվեն հայաստանյան ներդրումային կոնկրետ ծրագրեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
«Քաղաքական մոտիվները շատ պարզ են, որովհետև ռուսական որոշ շրջանների, բնականաբար, դուր չի գալիս, որ Հայաստան-ԵՄ պայմանագիրը պետք է կնքվի»:
Դիարբեքիրի փաստաբանների պալատը նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ պատրաստել է զեկույց, համաձայն որի՝ Թուրքիայում 2016 թվականին ամուսնացած ամեն 100 անձից 18-ը երեխաներ են:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչությունը նոյեմբերի 20-ին որոշում է ընդունել Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի հետ բանակցություններ չսկսել կոալիցիայի ձեւավորման շուրջ:
Սաուդյան Արաբիան նպաստում է տարածաշրջանում տարաձայնությունների սաստկացմանը, իսկ հայտարարությունները, որոնք հնչել են նրա կողմից գումարված Արաբական պետությունների լիգայի արտակարգ հանդիպման արդյունքների վերաբերյալ, կեղծ պնդումներ են բովանդակում:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Չինաստանի Օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան (China Aerospace Science and Technology Corporation, CASC) հրապարակել է 2017 – 2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ՉԺՀ-ի տիեզերական ծրագրի զարգացման ճանապարհային քարտեզը:
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային զինծառայողների ընդունելության հերթական ժամկետները: Դիմումները պետք է ներկայացվեն 2017 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 4-ը: Ընդունվածները կանցնեն պատրաստության դասընթաց:
Հարավային Կորեայի գյուղատնտեսության նախարարությունը նոյեմբերի 20-ին հավաստել է երկրի հարավում H5N6 բարձրախտածին թռչնագրիպի տարածման փաստը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի կրկնապատկել Վրաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը՝ այն հասցնելով 200 մլն դոլարի նշագծին:
Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 20-ին հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի հետ։
Եվրամիության խորհուրդը նոյեմբերի 20-ին հավանություն է տվել Շենգենի գոտու սահմաններում երրորդ երկրների քաղաքացիների մուտքի-ելքի, ինչպես նաեւ նրանց կողմից Շենգեն մուտքի մերժումների ստացման ավտոմատ գրանցման համակարգը Եվրամիությունում գործողության մեջ դնելու դիրեկտիվի նախագծին:
Զիմբաբվեի համալսարանի ուսանողները երկրի մայրաքաղաք Հարարեում բոյկոտում են պարապմունքները եւ հրաժարվում քննությունները հանձնել այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահ Ռոբերտ Մուղաբեն չի հրաժարվել իր պաշտոնից:
Անվտանգության ծառայությունները նոյեմբերի 20-ին Ցյուրիխում ԱՄՆ-ի հյուպատոսության անձնակազմին տարահանել են այն բանից հետո, երբ շենքի նախասրահում պլաստիկե կասկածելի փաթեթ են հայտնաբերել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն եւ նրա ամուսնուն՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին շնորհավորել է ամուսնության 70-ամյակի կամ այսպես կոչված պլատինե հարսանիքի կապակցությամբ, որը միապետական զույգը նշում է նոյեմբերի 20-ին։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բնական է համարում, որ Ռուսաստանն ուզում է ընդլայնել ԵԱՏՄ-ն՝ դրա մեջ ներգրավելով նաև Ադրբեջանին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Վ.Բաղդասարյանը նշեց, որ ՌԴ-ն չի ուզում բաց թողնել Ադրբեջանին, քան որ կարծում է, որ մի օր հաշտություն է լինելու։
Սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի մասնակիցների կազմը պետք է առավելագույնս ներկայացուցչական լինի:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության մասին առաջարկները կարող են օգտագործվել որպես «սփոյլերներ»:
Ղրղզստանի նախագահի պաշտոնում աշխատանքն ավարտած Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 20-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում իր ժամացույցը նվիրել է տեղական թերթի լրագրողին։
Վ.Բաղդասարյանի խոսքով՝ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի հակասությունն ԱԺ խնդիրն է, այժմ ինչ կատարվում է, համահունչ է Սահմանադրությանը, իսկ լեգիտիմության ճգնաժամ չկա, քանի որ ավագանին շարժվել է ՏԻՄ օրենքով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում:
Անգելա Մերկելը պետք է թողնի ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնը Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ նախնական բանակցությունների ձախողվելուց հետո:
«ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից։ Մենք թվարկեցինք այն իրողությունները, որ այսօր նկատելի են, և առաջին արդյունքները կան: Մյուսներին կարող եք հարցնել խղճի մասին, թե ինչպե՞ս էին, եթե ոչ՝ փառաբանում, ապա՝ կողմ քվեարկում նախորդ որոշ կառավարությունների բյուջեին, և ինչ դրական ցուցանիշներ կային»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հանդիսապետությամբ նոյեմբերի 19-ին Լիբանանում սուրբ և անմահ պատարագով տեղի ունեցավ հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Սամուել Մկրտչյանը, միաբան հայրեր, մտավորականներ և ընթերցասեր մարդիկ։
Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կլինի ԵԱՏՄ մյուս անդամների, ինչպես նաև միության համար:
«Նոյեմբերի 10-ի Սահմանադրական դատարանի որոշումն արձանագրեց, որ Վանաձորի ավագանու՝ 2016 թվականի մարտից այս կողմ իրականացվող նիստերը հակասահմանադրական են: Այսինքն՝ դե յուրե ավագանու նիստեր տեղի չեն ունեցել, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի հինգերորդ կետով իմպերատիվ կերպով պահանջվում է, որ ավագանին լուծարվի այն պարագայում, երբ 6 ամիս անընդհատ նիստեր չեն գումարվել»:
Առողջապահության և զբոսաշրջային անվտանգության «International SOS» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք 2018թ. առավելապես վտանգավոր կլինեն զբոսաշրջիկների համար: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը: