
ՌԴ-ի ներդրողներին կներկայացվեն Հայաստանում ներդրումային կոնկրետ ծրագրեր

Առաջիկայում Ռուսաստանի ներդրողներին կներկայացվեն հայաստանյան ներդրումային կոնկրետ ծրագրեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
«Մենք նախատեսում ենք երկու միջոցառում կազմակերպել` ներգրավելով Մոսկվայի, ընդհանրապես, Ռուսաստանի ներդրողներին: Ներկայացնելու ենք հայաստանյան ներդրումային հնարավորությունները: Առանձանցրել ենք մի քանի ոլորտներ` գյուղատնտեսություն, մասնավորապես, վերամշակում, ենթակառուցվածք, տեղեկատվական տեխնոլոգիաներ»,- ասաց դեսպանը:
Վարդան Տողանյանի փոխանցմամբ, առաջիկայում Ռուսաստանում կներկայացվեն ներդրումային ծրագրերը, որից հետո սպասվում է, որ ներդրողները Հայաստան կգան արդեն կոնկրետ ծրագրերի շուրջ աշխատելու նպատակով: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ 2018 թվականի մարտ, ապրիլ ամիսներին հստակ ծրագրեր կլինեն: