ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը նոյեմբերի 21-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունները համեմատել է ամուսինների կյանքի հետ, որոնց միջեւ խոսք ու կռիվ է լինում։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի բացառել, որ 2018 թվականի ընտրություններում կպայքարի երկրորդ ժամկետով պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 21-ին լրագրողներին հայտարարել է, որ հիանալի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան այցի ընթացքում այցելել է Էջմիածին՝ հյուրընկալելով Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը՝ Լալային:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը վերջիվերջո «խառնվել» է ԲՀԿ` Առինջ մոլ-ՊԵԿ դեբատին: ԲՀԿ-ին հրահանգվել է «ստոպ տալ, ոտքը հետ քաշել գազից», ՊԵԿ-ին էլ ասվել է` ստուգումներն անցկացնել խիստ կոռեկտ, աշխատակիցներին չնեղացնել:
Ճապոնացի ճարտարապետ Շիգերու Բանը Մայր Թերեզայի անվան մրցանակ է ստացել սոցիալական գործունեության բնագավառում ձեռքբերումների համար:
Փորձագետները նախազգուշացնում են, որ հեռակառավարմամբ արդի ավտոմոբիլները կարող են մահաբեր զենք դառնալ ցանցահենների ձեռքին:
ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունն արգելել է Ճապոնիայում տեղակայված իր զորքերին օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Օկինավայի կղզում տեղի է ունեցել խոշոր ավտովթար ամերիկյան զինվորների մասնակցությամբ, որի արդյունքում գրանցվել է մարդկային զոհ:
«Եվրասիական տնտեսական միությունը ևս դեմ չէր լինի օգտվել այս օրինակից և համագործակցել Եվրոպական միության հետ, քանի որ իզոլյացված հնարավոր չէ զարգացնել միություն»:
«Հայ-ռուսական հարաբերությունները վստահ զարգանում են բոլոր ուղղություններով և ունեն բարձր վստահություն ու մեծ հեռանկար»:
ԱՄՆ-ի Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) հաշված վայրկյաններում քանդել են «Ջորջիա Դոում» ծածկած մարզադաշտը:
Reuters-ի փոխանցմամբ՝ իր հրաժարականի նամակում Մուգաբեն շեշտել է, որ որոշումը կայացրել է կամավոր կերպով:
Գերմանիայի՝ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս Բունդեսթագի նոր ընտրությունների անցկացման օգտին այն բանից հետո, երբ ձախողվեցին բանակցությունները Քրիստոնեադեմոկրատական միություն/ Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքի, Ազատ դեմոկրատական կուսակցության եւ «կանաչների» մասնակցությամբ կառավարող կոալիցիայի շուրջ:
Վաշինգտոնում անցած Հայագիտական ընկերակցության հատուկ համաժողովի ընթացքում ամերիկահայ գիտնականներն ու ուսուցիչները քննարկել են արեւմտահայերենի պահպանման հեռանկարները:
Թուրքական լիրայի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ անկման նոր ռեկորդ է սահմանել: Ինչպես հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը, 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը հասել է 3.98 լիրայի, ինչը ռեկորդային է ամբողջ պատմության ընթացքում:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է միջուկային համաձայնագիրը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերին: Կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի առաջնային տնտեսական գործընկերներից է:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան կմասնակցի էր Ռիադում Սիրիային նվիրված կոնսուլտացիաներին, որոնք կանցկացվեն նոյեմբերի 28-ին Ժնեւում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլի նախապատրաստման շրջանակներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Երևանում անցկացված միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքները կնպաստեն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդման
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջան, որտեղ ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպման ընթացքում հաստատել է, որ երկիրը ռազմական առումով չեզոք է մնալու:
Բրազիլիայի Կամպու Լիմպու Պաուլիստա քաղաքի դեղատանը ոստիկանը, փոքրիկ որդուն գրկած, գնդակահարել է երկու կողոպտիչների:
Շուրջ 50 մարդ էզոհվել այն պայթյունից, որը նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Նիգերիայի Մուբի քաղաքում:
Գանայում նկարահանումների ժամանակ զոհվել է բրիտանացի օպերատոր Մարկ Միլսոմը, որը նկարահանել է, մասնավորապես, «Շեռլոքը», «Գահերի խաղը» եւ այլ հայտնի սերիալներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի ֆեդերալ դատարանը նոյեմբերի 20-ին ոչ սահմանադրական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի՝ այն քաղաքների իշխանություններին դրամաշնորհների տրամադրման սահմանափակում մտցնելու մասին հրամանագիրը, որոնցում չեն պահպանում օրենսդրությունը ներգաղթի ոլորտում:
ԱՄՆ-ում կյանքի 87-րդ տարում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ հոսփել ու ջազ ժանրերի երգչուհի Դելլա Ռիզը:
«Տրամարդված ենք Ռուսաստանի և համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստան-Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացմանը:
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին: