Բաժիններ՝

Թուրքիայում աճել է երեխաների նկատմամբ սեռական բռնությունների թիվը

Դիարբեքիրի փաստաբանների պալատը նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ պատրաստել է զեկույց, համաձայն որի՝ Թուրքիայում 2016 թվականին ամուսնացած ամեն 100 անձից 18-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Փաստաբանների պալատի երեխաների իրավունքների հանձնաժողովի անդամ Ասիյե Դեմիրը հայտնել է, որ վերջին տասը տարվա ընթացքում Թուրքիայում ամուսնացած աղջիկ երեխաների թիվը հասել է 482 հազար 908-ի: Ընդ որում, այդ ընթացքում մայրացել է 15 տարեկանից ցածր 224 երեխա:

Դեմիրը տեղեկացրել է նաև, որ վերջին տասը տարիների ընթացքում 700 տոկոսով ավելացել է երեխաների նկատմամբ սեռական բռնությունների թիվը: Միայն 2016 թվականին այդ մեղադրանքով 15 հազար 51 դատական գործ է հարուցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930