Ադրբեջանում հավաքագրում են մինչև 28 տարեկան պայմանագրայինների՝ չնայած օրենքով սահմանված 40-ի. razm.info
Razm.info-ն գրում է. Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային զինծառայողների ընդունելության հերթական ժամկետները: Դիմումները պետք է ներկայացվեն 2017 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 4-ը: Ընդունվածները կանցնեն պատրաստության դասընթաց: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Հատկանշական է, որ, չնայած համաձայն Ադրբեջանի «Զինվորական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի պայմանագրային զինծառայության կարող են ընդունվել՝
• նվազագույնը լիարժեք միջնակարգ կրթությամբ, օրենքով սահմանված կարգով պարտադիր զինծառայությունն անցած, մինչև 40 տարեկան զինվորականները (բացառությամբ սպաների, ենթասպաների և միչմանների), 19-40 տարեկան կանայք,
Սակայն այս անգամ ընդունելություն հայտարարվել է միայն մինչև 28 տարին լրացած քաղաքացիների համար: Նման սահմանափակում առաջին անգամ նկատվել էր 2017 թ. մայիսին՝ պայմանագրային ենթասպաների ընդունելության մասին հայտարարությունում: Այս տարիքային նեղ սահմանափակման պատճառները չեն նշվում:
Կարող ենք ենթադրել, որ սա արվում է 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո հատուկ նշանակության ստորաբաժանումներում զինծառայողների պակասը լրացնելու նպատակով: Սակայն սա հաստատող փաստեր չկան:
Համաձայն Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ այդ երկրի ՊՆ ուսումնամարզական կենտրոնում պատրաստության կուրսն անցածները զորքերում կծառայեն որպես շարքայիններ, սերժանտներ և մատրոսներ (նավաստի):
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։