ԳՖՀ-ի սոցիալ-դեմոկրատները վերջնականապես հրաժարվեցին Մերկելի հետ կոալիցիայից
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչությունը նոյեմբերի 20-ին որոշում է ընդունել Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի հետ բանակցություններ չսկսել կոալիցիայի ձեւավորման շուրջ: Այդ մասին հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով քաղաքական գործիչների կողմից ընդունված փաստաթղթին:
Բունդեսթագի՝ սեպտեմբերի 24-ին կայացած ընտրությունների արդյունքներով կուսակցություններից ոչ մեկը ձայների մեծամասնություն չստացավ: Թվաբանորեն երկրում կարող էր ձեւավորվել մեծամասնության կառավարության երկու տարբերակներից մեկը՝ ԳՍԴԿ-ի եւ Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների դաշինքի մասնակցությամբ կամ «Յամայկա» անվանումով կոալիցիան, որը կներառեր ՔԴՄ/ՔՍՄ-ն, «Կանաչներին» եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը:
«Յամայկա»-ի ստեղծման շուրջ բանակցությունները ձախողվել են լույս նոյեմբերի 20-ի գիշերը: Իսկ այժմ նախարարների կաբինետ մտնելուց ԳՍԴԿ-ի վերջնական հրաժարումից հետո Մերկելի չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: